Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին
Աշխարհահռչակ շանսոնյա Շառլ Ազնավուրն արժանացել է հույն բանաստեղծ, թարգմանիչ Նիկոս Գատսոսի անվան մրցանակին` որպես 800 ստեղծագործության հեղինակ: leparisien.fr կայքի համաձայն, ժյուրին հայտնել է, որ Ազնավուրը ստանում է մրցանակ «իր ստեղծած ոճի համար»:
Մրցանակն Ազնավուրին շնորհվել է Փարիզում Հունաստանի դեսապանատանը, ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Նիկոս Գատսոսի անվան մրցանակը հիմնադրվել է 2012 թվականին: Ամեն տարի այն շնորհվում է երգերի և բանաստեղծությունների հեղինակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան