Կրթական համակարգը խնայել ընտրություններից առաջ. նախարարի կոչը
«Ըտրություններից առաջ միշտ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին խնայել կրթական համակարգը»,- այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Հասարակ օրինակ, հիմա, երբ ընտրական գործընթացում էլեկտրոնային միջոցներով իրականացվում են գրանցումներ, կոնկրետ մարդիկ են պետք, որ կարողանան շարել, քաղաքացու անձնագիրը վերցնեն, գրանցեն: Գյուղում ո՞վ պետք է դա անի, եթե ոչ, օրինակ, ինֆորմատիկայի ուսուցիչը. մասնագիտական իմաստով հատկապես շրջաններում այդ բազան արդեն կրթության վրա է»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով երկու կարևոր սկզբունք կա՝ յուրաքանչյուր կրթված մարդ, եթե քաղաքական ակտիվություն ունի և ուզում է քաղաքական դաշտի մեջ մտնել, պետք է ինչ-որ կուսակցություն մտնի, քանի որ կուսակցությունների գաղափարական հենքն, ի վերջո, ապահովվում են կրթված մարդկանց միջոցով. «Պահանջել, որ այդ մարդիկ ամբողջությամբ դառնան ապաքաղաքականացված, նշանակում է, մեր երկրում քաղաքական մշակույթը ոչնչացնել: Պետք է այնպես անել, որ կրթության ոլորտում աշխատող մարդիկ իրենց ծառայողական զենքերը չօգտագործեն իրենց գաղափարական ուղղությունն առաջ տանելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները