Հասարակություն 12:01 23/12/2016 Հայաստան

Կ.Կարապետյան. ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը:

«Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի ´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}