Շատի, մեծի, չտեսնվածի ու չլսվածի գաղափարից պետք է ձերբազատվենք. Սեդրակ Մամուլյան
«Տոները վերածվել որովայնի խրախճանքի, այսինքն հենց տոնի մասին ենք խոսում, անմիջապես մտածում ենք ինչ պիտի ուտենք, ինչ պիտի ճաշակենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով՝ հայկական խոհանոցը հարուստ է տոնածիսական կերակուրներով և փառք պիտի տալ «մեր տատերին ու մայրերին, որ պահպանել են դրանք ու հասցրել մեզ»:
Ամանորին անդրադառնալով՝ Մամուլյանն ասաց. «Նոր տարվա ուտեստներն էլ պետք է լինեն իմաստավորված: Շատի, մեծի, չտեսնվածի ու չլսվածի գաղափարից պետք է ձերբազատվենք: Հայերը բացառիկ են իրենց ուտեստների խորհուրդներով: Ես չեմ տեսել մեկ այլ ազգ, որ կերակուր պատրաստի աշխարհում խաղաղության համար, իսկ մեր «Քաշիկա» կերակրատեսակը Ամանորին պատրաստվում է հենց այդ նպատակով, պատրաստելիս այն չեն հարում ու չեն խառնում, որպեսզի տարին խառնակ չլինի»:
Բանահավաք Սոնյա Թաշչյանի խոսքով՝ Ամանորին ավանդույթի համաձայն տարեհաց, պասուց տոլմա, անուշապուր են պատրաստում. «Բարեբախտաբար կան ընտանիքներ, որտեղ պահել կամ վերականգնել են այս ավանդույթները: Ուզում եմ, որ այն տարածվի, քանի որ Ամանորի բոլոր ճաշատեսակների գաղափարը եղել է երախտագիտություն հայտնել բնությանը և Աստծուն»:
Ամանորյա կերակուրների օգտակարության մասին՝ տեսանյութում: