Նասրի. «Գվարդիոլան ուզում էր, որ ես մնամ»
«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», հայտարարել է, որ Պեպ Գվարդիոլան ցանկացել է իրեն տեսնել թիմի կազմում: Հիշեցնենք, որ Գվարդիոլան անցած ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: Իսպանացին դրանից անմիջապես հետո հասկացրել էր, որ Նասրին իր պլանների մեջ չի մտնում, ուստի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Սևիլիա»:
Նասրին, սակայն, պնդում է, որ Գվարդիոլան ցանկանում էր իրեն տեսնել թիմում, սակայն ինքը հեռացել է՝ ելնելով փոփոխությունների անհրաժեշտությունից:
«Սիթիում» հրաշալի միջմրցաշրջանային նախապատրաստություն եմ անցել, բայց փոփոխությունների կարիք ունեի: Գվարդիոլան ուզում էր, որ ես մնամ:
Վերջին մրցաշրջանում վնասվածքներն անընդհատ հետապնդում էին ինձ, ես ինչ-որ նոր բան էի ուզում, ինչ-որ թարմություն: Ինձ շատ թիմերի հետ էին կապում, բայց երբ ես լսեցի «Սևիլիայի» առաջարկի մասին, հասկացա, որ պետք է խաղամ այդ թիմում:
Եթե դուք գոնե մի քիչ հասկանում եք ֆուտբոլից, կիմանաք, թե «Սևիլիան» քանի խաղացողի է վերադարձրել բարձունք»,- Նասրիի խոսքերը մեջբերել է isport.ua-ն: