Ռայոլա. «Գիտեի, որ Միկին կդառնա լավագույններից մեկն Անգլիայում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ հայ ֆուտբոլիստը շատ է փոխվել Անգլիա տեղափոխվելուց հետո և արդեն հարմարվել է նոր պայմաններին ու ֆուտբոլին: Այս մասին տեղեկացնում է fapl.ru-ն:
Ռայոլայի խոսքերով` ինքը միշտ էլ հավատացել է, որ Մխիթարյանը հաջողության կհասնի Անգլիայում և որ իր հաճախորդը նախորդ մրցաշրջանի համեմատ պրոֆեսիոնալ տեսանկյունից մեծ աճ է գրանցել:
«Գերմանիայում Հենրիխ Մխիթարյանն ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց հիմա ես տեսնում եմ ավելի ագրեսիվ ու նպատակասլաց խաղացողի: Այժմ նա ավելի ագրեսիվ է, ինչը պարտադիր է Պրեմիեր լիգայում:
Գիտեի, որ Միկին կդառնա լավագույններից մեկն Անգլիայում: Նա դա արել է Ուկրաինայում և Գերմանիայում: Հիմա ակնհայտ է, որ Հենրիխի մոտ ամեն ինչ ստացվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդում»,- նշել է Ռայոլան: