Ռոնալդուն` Պաղեստինի տարվա մարդ
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինում ճանաչվել է տարվա մարդ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Մրցանակի հանձնման արարողությանը ներկա է եղել շուրջ 1200 մարդ, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը: Ռոնալդուն այս մրցանակին արժանացել է իր «մարզական ու մարդկային որակների» համար: Մոտ ժամանակներում մրցանակը կուղարկվի Իսպանիա ու կհանձնվի Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ 2016 թ. մարտին պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել էր 5-ամյա պաղեստինցի երեխայի հետ, ում ծնողները զոհվել էին ռմբակոծության պատճառով: