Էբոլայի փորձնական պատվաստանյութն արդյունավետ է
Էբոլայի դեմ պատրաստած փորձնական պատվաստանյութի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն արդյունավետ կերպով պաշտպանում է հիվանդությունից: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ՄԱԿ-ի պաշտոնական էջի հաղորդմամբ, Գվինեայում նախորդ տարի անցկացրած փորձաքննություններում ընդգրկվել է մոտ 12 հազար մարդ: Նրանցից կեսին պատվաստել են, մյուսներին՝ ոչ: Պատվաստվածներից որևէ մեկը չի վարակվել: Չպատվաստվածներից 23 մարդ վարակվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետ Մարի Փոլ Կլենին ցավ է հայտնել, որ պատվաստանյութը շատերի համար ուշացած է:
«Ցավոք, պատվաստանյութն արդեն չի կարող օգնել Արևմտյան Աֆիկայում էբոլայի համաճարակի ժամանակ մահացածներին: Սակայն այս արդյունքները ցույց են տալիս, որ հնարավոր նոր համաճարակի պարագայում մենք արդեն զինվածք կլինենք»,-ասել է նա:
Կազմակերպությունը Գվինեայի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ շարունակում է հետազոտությունները, որպեսզի պարզի, ինչքանով է պատվաստանյութը անվտանգ երեխաների ու բնակչության այլ խմբերի, օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտարարել է, որ Էբոլան այլևս չի սպառնում մարդկությանը
- Աֆրիկայում կրկին Էբոլայով վարակվածներ են հայտնաբերվել
- Ռուսաստանում էբոլայի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել
- Էբոլայից մահացածների թիվը հասավ 7 հազարի
- Ֆ. Օլանդը պատրաստվում է այցելել Էբոլայով վարակված Գվինեա
- Բրազիլիայում էբոլայի դեմ սեփական դեղամիջոցն են ուզում արտադրել
- Ռուսատանում Էբոլայի դեմ պատվաստանյութը փորձարկել են կապիկների վրա
- ԱՀԿ-ն վերանայել է Էբոլայի մասով հրապարակված տվյալները
- Էբոլայի գոտում 5 հազար բժշկի կարիք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին