Էրդողան. Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն հայտնվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Սիրիայի հյուսիսում որևէ ինքնավարության ձևավորմանը:
«Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր պետություն ստեղծվի»,- ըստ Anadolu պարբերականի՝ Ստամբուլում ընթացող տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է նա:
Նրա խոսքով, թուրք ուժայինները Սիրիայի հյուսիսում ռազամական օպերացիա են իրականացնում, որի նպատակը սահմանակից շրջանների ազատագրումն է իսլամիստներից:
«Եթե մենք չկարողանանք ստեղծել անվտանգության գոտի, ապա Սիրիայի հետ սահմանակից շրջաններում վտանգը կպահպանվի»,-ասել է նա:
Նա նաև քննադատել է ԵՄ-ին՝ Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու համար խոստացած գումարները չտրամադրելու համար:
«Միայն փախստականների կարիքների համար Թուրքիան ծախսել է 20 մլրդ դոլար: Դա քիչ գումար չէ: Որտե՞ղ է հարուստ արևմուտքը: Ինչո՞ւ չենք տեսնում քայլեր, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ասել է հարևան երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին