Սաիդ Ավդալյանը՝ եզդիական համայնքների ձեռքբերումների և կորուստների մասին
Տարվա ընթացքում եզդիական համայնքների կորուստներն ավելի շատ էին, քան ձեռքբերումները,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանը՝ ամփոփելով տարին:
Նրա խոսքով՝ մինչ օրս շարունակվում է 2014 թվականից Շանգալի եզդիների նկատմամբ սկսած ցեղասպանությունը, իսկ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով շուրջ 25 հազար եզդիներ սպանվեցին, բազմաթիվ եզդիական բնակավայրեր հայտնվեցին նրանց վերահսկողության տակ, բազմաթիվ սրբավայրեր ոչնչացվեցին:
«Այսօրվա դրությամբ, ՄԱԿ-ի տվյալներով, գերության մեջ են 3500 եզդի կանայք ու երեխաներ, որոնց ճակատագիրն անորոշ է, քանի որ նրանք ԻՊ կողմից ստրկության են վաճառվել տարբեր երկրներում: Կես միլիոնից ավելի եզդիներ էլ դարձել են փախստականներ և նրանք այսօր հումանիտար աղետի առջև են կանգնել»,-նշեց Ավդալյանը:
Նա ընդգծեց, որ բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ արջագանքեցին եզդիների ցեղասպանությանը, սակայն շատերի արձագանքը մնաց միայն թղթի վրա, դեռևս կտրուկ քայլեր չեն ձեռնարկվում, այս ցեղասպանությունը դադրեցնելու համար. «Այն երկրներում, որտեղ գոյություն ունի մահմեդական տարրը, այնտեղ եզդիներն անվտանգ չեն»:
Նրա խոսքով, կորուստներից բացի,համայնքների ներսում նաև ձեռքբերումներ են ունեցել. «2016 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանում բացվեց համաեզդիական առաջին արբանյակային հեռուստաընկերությունը: Սեպտեմբերի 28-ին էլ ՌԴ-ում եզդիական կազմակերպությունները միավորվեցին և ստեղծվեց «Եզդիական կոնգրես» անունով համաեզդիական կազմակերպությունը: Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ մեկ եզդի պատգամավոր ընտրվեց խորհրդարանում, ով ներկայացնելու է եզդի ազգի շահերը Վրաստանում»:
Այս տարվա ձեռբերումներից նա առանձնացրեց Մոսուլից 20 կմ հեռավորության վրա գտնվող եզդիական բնակավայրի ազատագրումը:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն ավելացրեց նաև, որ ապրիլի 25-ին Երևանում և օգոստոսի 3-ին Ակնալիճում բացվեցին Շանգալի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան