ԱԻ նախարարի երեք թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժամանակ»
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածու՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք նրան այդպիսի առաջարկ եղե՞լ է։ Հարցին մարզպետն արձագանքել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ՝ այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մի տվեք»։
Նա նշել է, որ այդպիսի քննարկում ընդհանրապես չի եղել. «Ինձ հետ կապված նման քննարկում երբևէ չի եղել, և համոզված եմ՝ չի էլ լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում