Լատվիայի լավագույն մարզիկը մրցանակի հետևից է ուղարկել 2 տատիկներին
«Նյու-Յորք Նիկս» բասկետբոլային թիմի կենտրոնական Քրիստապս Պորզինգիսը ճանաչվել է Լատվիայի 2016 թ. լավագույն մարզիկ, սակայն չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը` խաղային խիտ գրաֆիկի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Փոխարենը բասկետբոլիստը մրցանակն ստանալու է ուղարկել իր երկու տատիկներին և երկու մորաքույրներին: Բարեկամներն առիթը բաց չեն թողել և իրենց հեղինակային երգը նվիրել են աստղային մարզիկին:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պորզինգիսն իր թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման` միջինը վաստակելով 20,2 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում