Չինաստան մեկնելուց առաջ Տևեսը հասցրեց… ամուսնանալ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսն ամուսնացել է իր սիրելիի հետ, ում հետ ծանոթ էր արդեն 19 տարի: Արարողությունը, որին հրավիրված էր 260 մարդ, սկսվել է Բուենոս-Այրեսում, ապա շարունակվել Ուրուգվայում: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Սա հիանալի օր էր իմ կյանքում: Ամուսնությունը մեր սիրո ապացույցն ու ամրությունն է»,- ասել է Տևեսը:
Հետաքրքիրն այն է, որ Տևեսն ու Մանսիլյան ունեն 3 երեխա. դուստրերը` Ֆլորենցիան և Կետին, համապատասխանաբար 9 և 6 տարեկան են, որդին` Լիտոն, 2 տարեկան է: Մոտ օրերս Տևեսը կմեկնի Չինաստան և «Շանհայ Շենհուայի» հետ ռեկորդային պայմանագիր կստորագրի, ըստ որի շաբաթական 725,5 հազար եվրո աշխատավարձ կստանա: