Մարկոսի գոլը փրկել է իր թիմին
Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի 6-րդ տուրում «Ալ Ֆուջեյրան» ոչ-ոքի` 1:1 հաշվով է խաղացել «Շահաբ Շարժայի» հետ:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ն, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 73-րդ րոպեին փրկել է իր թիմին պարտությունից` խփելով պատասխան գոլը:
Առաջնության 6-րդ տուրից հետո «Ալ Ֆուջեյրան» վաստակած 11 միավորով ընթանում է 3-րդ տեղում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտված քվեարկության արդյունքներով Մարկոսը Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստների ցանկում գրավել էր 3-րդ տեղը: