Հայտնի են 2016 թ. Հայաստանի լավագույն մարմնամարզիկների անունները
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ամփոփել է 2016 թ՝ ներկայացնելով տարվա լավագույն մարմնամարզիկների հնգյակը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի լրատվության բաժինը:
1․ Հարություն Մերդինյան՝ Ռիոյի օլիմպիական խաղերի 7-րդ տեղ, Եվրոպայի չեմպիոն (նժույգթափերի վրա վարժություններ), աշխարհի գավաթակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:
2․ Արթուր Դավթյան՝ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն (հենացատկ), միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մեդալակիր:
3․ Եվրոպայի փոխչեմպիոն (օղակների վրա վարժություններ), աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:
4․ Արթուր Ավետիսյան՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն (օղակների վրա վարժություններ), միջազգային մրցաշարերի մեդալակիր։
5․ Արթուր Թովմասյան՝ աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր (օղակների վրա վարժություններ)։
2016-ի Հայաստանի լավագույն մարմնամարզուհի է ճանաչվել Ռիո-2016-ի մասնակից Հուրի Գեբեշյանը, ով օլիմպիական խաղերին բազմամարտում զբաղեցրել է 37-րդ տեղը և իր անվան տարր ներկայացրել։