Արմեն Մուրադյանը ընտրվել է Բժշկական համալսարանի ռեկտոր
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի հագաբարձուների խորհրդի կողմից Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Այդ մասին տեղեկացնում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Մուրադյանը առողջապահության նախկին նախարարն էր և հրաժարականից հետո, դեռևս նոյեմբերին նշանակվել էր բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկականի ռեկտորի միակ թեկնածուն նախկին նախարար Արմեն Մուրադյանն է. «Հրապարակ»
- Արմեն Մուրադյանը Բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»
- Բժշկական համալսարանի պրոռեկտորն ազատվել է պաշտոնից
- Բժշկական համալսարանում այսօր կորոշեն ռեկտորի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան