Նիկոլ Փաշինյանը բացատրել է իրենց դաշինքի անվանման իմաստը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով։ Այդ մասին երեկ հայտարարել էր Փաշինյանը:
Ֆեյսբուքյան օգտատերերի տարակուսանքին, թե ինչու են երկար մտածել ու նման անվանում դրել, այսօր արձագանքել է Փաշինյանը ու իր ֆեյսբուքյան էջում գրել.
««ԵԼՔ - դժվար կացությունից, անհաջողությունից ազատվելու հնարավորություն՝ միջոց, վերելք՝ դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Է. Աղայան , Արդի հայերենի բացատրական բառարան»;
«ԵԼՔ դաշինք» - Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Արդի Հայաստանի քաղաքական բառարան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան