ՌԴ ԱԳՆ. Լեհաստանում խորհրդային հուշարձանների ապամոնտաժումը ցինիզմի դրսևորում է
ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է լեհական օրենսդրության մեջ հնարավոր լրացումների ընդունումը, որոնք թույլ կտան զանգվածաբար ոչնչացնել երկրում առկա խորհրդային և ռուսական հուշարձանները:
Վեստի.ռու կայքի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ ասված է.«Ցանկանում ենք լեհական կողմին զերծ պահել նման չմտածված քայլից՝ երկկողմ առանց այդ էլ բարդ հարաբերություններում հավելյալ բարդություններից խուսափելու համար»:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել լեհական Լանցուտում երախտագիտության հուշարձանի ապամոնտաժման մասին: ՌԴ ԱԳՆ-ում դա համարել էին ցուցադրական ցինիզմի ակտ: Հուշարձանը տեղադրվել էր ի նշանավորումն խորհրդային զորքերի կողմից Լեհաստանը նացիստներից ազատագրելու:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան