Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ անհրաժեշտ է դուրս գալ ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա Եվրոպական Միությունից ու ՆԱՏՕ-ի դաշինքից: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ, այդ մասին ֆրանսիացի քաղաքական գործիչը հայտարարել է հունական թերթերից մեկին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ գոյություն ուներ Վարշավյան համաձայնագրի սպառնալիք և Սովետական Միության կոմունիստական էքսպանսիա: ԽՍՀՄ այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Վարշավյան համաձայնագիրը: Վաշինգթոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի գոյությունը՝ Եվրոպայում իր նպատակները իրագործելու համար», -հայտարարել է քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է Եվրոպական Միությունից դուրս գալուն, ապա Լե Պենն ասել է. «Frexit»-ը լինելու է իմ քաղաքականության հիմնական մասը»:
Նրա պնդմամբ, երբ Ֆրանսիան դուրս գա ԵՄ անդամությունից և եվրոզոնայից, ապա այդ նույնը պետք է անեն նաև Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Իրլանդիան, Հունաստանը և Կիպրոսը:
«Իդեալական կլիներ, որ այս բոլոր երկրները դուրս գային ԵՄ-ից Ֆրանսիայի հետ միասին, նույն օրը: Ես փորձելու եմ համոզել նրանց», -հայտարարել է նա:
Նույն հարցազրույցում նա պնդել է, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:
«Մարդիկ պետք է ունենան հնարավորություն քվեարկել Բրյուսելում տեխնոկրատների շանտաժից ու ստրկությունից ազատվելու համար ու վերադարձնել երկրի ինքնուրույնությունը: Անգլիացիները հասկացան դա ու քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին», -հայտարարել է Մարին Լե Պենը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան