
Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության առաջարկ են արել Ծաղիկ Ռուբոյին. «Ժամանակ»
Վարդան Օսկանյանի «Համախմբումն» այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի հետ։ Քաղաքական համագործակցության առաջարկներ են արվում գրեթե բոլորին՝ կուսակցական թե անկուսակցական։
«Ժամանակ»-ը գրել է, որ Սեյրան Օհանյանը նախօրեին համագործակցության առաջարկ է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո)՝ հորդորելով նրան իր «Երդվյալ ազատամարտիկներ»-ով միանալ իրեն։ Բանակցություններին մասնակցում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ բոլորին հայտարարելով, որ իրենց մոտ «փողի պրոբլեմ չկա»։