Ճապոնիայի օդանավակայանում 6 հազար մարդ երկու գիշեր սպասում են թռիչքներին
Ձյան ու քամու պատճառով Ճապոնիայի Հոկայդո կղզու «Նոր Տիտոսե» օդանավակայանում վեց հազար մարդ հինգշաբթի օրվանից սպասում են թռիչքների: Հետաձգվել ու չեղյալ է համարվել 287 չվերթ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Սապորոյում տեղացել է 96 սմ ձյուն: 1966-ից հետո սա առաջին անգամն է, որ 90 սմ-ից ավելի ձյուն է եկել:
Եղանակը անհարմարություններ ու դժվարություններ է ստեղծել նաև ցամաքային տրանսպորտի համար, 262 էլեկտրագնացքի երթևեկություն հետաձգվել է: Ուղևորները չկարողանալով էլեկտրագնացքի միջոցով հասնել տուն կամ հյուրանոց, ստիպված գիշերել են օդանավակայանում: