Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը համատեղ վարող ռուս-թուրքական փորձագետները ստուգում են վարկածն այն մասին, որ հարձակում գործած ոստիկան Մևլութ Ալթընթըշին օգնել է որևէ մեկը ռուսական դեսպանատնից: Այդ մասին գրել է «Hurriyet Daily News»-ը:
Այդ իսկ պատճառով ռուս քննիչները փորձում են ստանալ համաձայնություն հարձակում գործած թուրք ոստիկանի հեռախոսազանգերը ստանալու հարցում: Դա, ըստ աղբյուրի, կարող է օգնել Մոսկվայի և Անկարայի համատեղ հետաքննությանը:
Ալթընթըշի հեռախոսի գաղտնաբառը կոտրելու և հեռախոսին հասանելի լինելու համար այժմ մասնագետներն աշխատում են:
Բացի այդ, թուրքական կողմը դիտարկում է վարկած այն մասին, որ հանցագործը կարող էր ստանալ տեղեկություն ռուսական դեսպանատան աշխատակիցներից: Պաշտոնական Մոսկվան նաև պարզում է՝ արդյոք գերատեսչությունում լրտես է եղել, որը կարող էր օգնել ծրագրել սպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև