Սիսի կաթողիկոսության վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած հայցը առաջին իրավական քայլն է. Արամ Ա. կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հայկական թեմեր կատարած այցի շրջանակներում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների խնդրանքով բացատրություններ է տվել Սիսի կաթողիկոսության վերադարձի պահանջով Մարդու իրավունքների շեվրոպական դատարան ներկայացրած հայցի մասին:
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ին և 23-ին Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբի, Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետի և այլ պատասխանատուների հետ ու քննարկել ընդհանրապես Թեմին հուզող հարցերի, ծրագրերի, Դուբայի, Շարժայի և Քաթարի հայության հետ առնչվող ծրագրերի ու աշխատանքների մասին:
Դեկտեմբերի 23-ին առավոտյան Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ և Անմահ պատարագ ու իր պատգամը հղել տեղի ժողովրդին:
Դեկտեմբերի 23-ին երեկոյեան ազգային բարերար տեր և տիկին Հրայր և Մակի Սողոմոնյանները ճաշկերույթով են պատվել Վեհափառ Հայրապետին, որին ներկա են գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների ու Քաթարի թեմի Ազգային իշխանության անդամներն ու բարերարներ: Ճաշկերույթին ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Ըստ աղբյուրի, ընդառաջելով ներկաների խնդրանքին, Նորին Սրբությունը նաև բացատրություններ է տվել Թուրքիայի Սահմանադրական դատարան, հետո նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացրած Սիսի Պատմական Կաթողիկոսարանի վերադարձը պահանջող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության հայցի մասին: Վեհափառի խոսքով, այդ հայցը ազգային պահանջատիրության համատեքստում իրավական առաջին քայլն է:
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը հարցրե՞լ է ամբողջ հայությանը նման դատ բացելուց առաջ. Պատմաբանը՝ Սիսի վերաբերյալ Արամ Ա. -ի հայցի մասին
- Եթե ՄԻԵԴ-ը բավարարեց Սիսի վերաբերյալ հայցը, ապա կարևոր նախադեպ կլինի հայության համար. Պատմաբան
- Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում ՄԻԵԴ
- Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի շուրջ քննարկումներ են ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան