Այս պահին ես ինձ տեսնում եմ միայն գյուղատնտեսության նախարարությունում. Իգնատի Առաքելյան
«Այս պահին ես ինձ տեսնում եմ միայն գյուղատնտեսության նախարարությունում, իսկ թե որտե՞ղ կլինեմ հաջորդ տարի, ցույց կտա ժամանակը»,- այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում խորհրդարանական ընտրություններից հետո:
Նրա խոսքերով՝ իր համար նախարար լինելն էլ էր անակնկալ:
«Եթե գոհ լինեն իմ աշխատանքից, կշարունակեմ աշխատել, եթե ոչ՝ չեմ շարունակի»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով հարցին, թե կարող է նշել այն հիմնական խնդիրները, որոնք թողել է նախկի նախարարը, Իգնատի Առաքելյանը չհամաձայնեց այդ ձևակերպման հետ, թե խնդիրները նախկին նախարարն է թողել:
«Ես չեմ համարում, որ այսօրվա խնդիրները թողել է նախկին նախարարը: Խնդիրներ միշտ լինում են, իմ գնալուց հետո էլ կարող է խնդիրներ լինեն, բայց դա չի նշանակում, որ դրանք ես եմ թողել: Տնտեսությունը զարգանում է, դրա համար մենք միշտ ունենում ենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն», - ասաց գյուղատնտեսության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին