Անընդունելի է, որ գյուղացին բերքը իրացնի և մեկ տարի սպասի բերքի գումարին. Իգնատի Առաքելյանը՝ անբարեխիղճ մթերողների մասին
«Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելը գործարարների մոտ վախի մթնոլորտ չի ստեղծի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու:
««Վինար» ընկերությունը խաղողը մթերել է, գումարը չի վճարում: Կային շատ ընկերություններ, որոնց հետ բանակցությունների միջոցով գրեթե ամբողջությամբ հասել ենք պարտքի մարմանը:
«Վինարի» հետ մենք պայմանավորվեցինք, որ իր ունեցած սպիրտի համար գնորդ կգտնենք, որին կֆինանսավորենք և այդ վաճառված սպիրտի գումարը կվճարվի գյուղացիներին»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ նախարարությունը դիմել է դատախազություն, քանի որ խոսք էր տվել գյուղացուն, որ յուրաքանչյուր անբարեխիղճ տնտեսվարող անպատիժ չի մնալու: Իգնատի Առաքելյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը նախ և առաջ պետք է կանգնի գյուղացու կողքին, իսկ մթերողների հետ պետք է համագործակցեն, որպեսզի կարողանան հարցերին լուծում տալ:
«Մթերողը պետք է նախօրոք իր պայմաններն ասի, իսկ գյուղացու գումարը պետք է մեկ շաբաթվա ընթացքում վճարվի: Չի կարող գյուղացին բերքը իրացնի և մեկ տարի սպասի բերքի գումարին: Դա ինձ համար անընդունելի է»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Ըստ նրա խոսքի՝ «Վինար» ընկերությունը հայտարարել էր, թե ունի 47 մլն դրամի, հետո՝ 80 մլն դրամի պարտք, սակայն պարտքը հասնում է շուրջ 100 մլն դրամի:
Նշվեց նաև, որ այսօր կան որոշ գործարաններ, որոնք ունենք 2015 թվականին խաղողի մթերումների համար գյուղացիների նկատմամբ չկատարված պարտավորություններ, իսկ հաջորդ տարվանից սկսեն 2016 թվականին խաղողի բերքի դիմաց գյուղացիների պարտքի մարման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ես ինձ տեսնում եմ միայն գյուղատնտեսության նախարարությունում. Իգնատի Առաքելյան
- Ես գործարան գովազդելու նպատակ չունեմ. Իգնատի Առաքելյան
- Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու
- Փոխնախարարը վեճի բռնվեց բողոքի դուրս եկած խաղողագործների հետ
- Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք
- Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան