18 տարեկան բասկետբոլիստների առաջին մրցակիցը Կիպրոսի ընտրանին է
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թ. Եվրոպայի բասկետբոլի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը: Առաջնությունը, որին մասնակցելու են 8 հավաքականներ, տեղի է ունենալու Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` հուլիսի 4-ից 9-ը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Նորվեգիայի, Կիպրոսի և Կոսովոյի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն հուլիսի 4-ին` մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: