Գվարդիոլա. «Սիլվան ինձ զգուշացրել է` ինչ է նշանակում խաղալ տարվա այս եղանակին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սովոր չէ, որ ամանորյա տոներին պետք է ոչ թե հանգստանա, այլ աշխատի խիտ գրաֆիկով: Այդուհանդերձ, Պեպն անհամբեր սպասում է երկուշաբթի օրը կայանալիք «Հալ Սիթիի» հետ դիմակայությանը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Բազմաթիվ հանդիպումներ եմ դիտել «Հալ Սիթիի» մասնակցությամբ: Այն յուրահատուկ թիմ է: Դավիդ Սիլվան ինձ արդեն զգուշացրել է, թե ինչ է նշանակում խաղալ տարվա այս եղանակին ու այս օրերին»,- նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Պեպը «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է տարվա սկզբին: Իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ նա տոներին կաշխատի: Երկուշաբթի թիմը կմրցի «Հալ Սիթիի» հետ, դեկտեմբերի 31-ին` «Լիվերպուլի», հունվարի 2-ին ուժերը կչափի «Բերնլիի» հետ: