Մխիթարյանը պատրաստ է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Սանդերլենդի» հետ խաղում կկարողանա օգնել իր թիմին: Այս մասին տեղեկացնում է «Manchester Evening News»-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ» խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին: Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ երկու հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: