Պեր. «Դատելով այս ամենից` ես չեմ գժվել»
Ֆրանսիացի թենիսիստ Բենուա Պերը խոսել է այն մասին, թե Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերից հետո ինչու է հեռացվել Ֆրանսիայի թենիսի հավաքականից: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Խաղերն ինձ համար բավական բարդ ստացվեցին: Ֆեդերացիայի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Առնո դի Պասկուելեն այնքան էլ ուրախ չէր, որ Գասկեի փոխարեն ես պետք է խաղայի ընտրանու կազմում: Երբ ինձ զանգեց այդ մասին ասելու, նույնիսկ չշնորհավորեց, այլ սկսեց պատմել կանոնների մասին:
Իմ կողմից թույլ տված միակ սխալն այն էր, որ մեկնարկային խաղից 2 առաջ չէի գիշերել Օլիմպիական ավանում: Մեկ անգամ: Հենց այդ պատճառով էլ ինձ դուրս շպրտեցին հավաքականից: Մենք սպասում էինք, որ շատ մեդալներ կնվաճենք: Չստացվեց, և ինձ դարձրեցին քավության նոխազ:
Եթե ես լինել Ֆրանսիայի համար առաջին ռակետը, ապա իմ որակազրկման ժամկետը կկրճատեին: Ամենաշատը տխրել եմ այն առիթով, որ չեմ կարողանա մասնակցել Դևիսի գավաթի խաղարկությանը: Ի դեպ` խորհրդակցել եմ հոգեբանի հետ, ես չեմ գժվել»,- պատմել է Պերը: