
Քաղաքապետարանն այդպես էլ փողոցների համատարած սառցակալումը չմաքրեց. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք. «Երևանի քաղաքապետարանն այդպես էլ փողոցների այս համատարած սառցակալումը չմաքրեց, այդ գործընթացը թողեց բնությանը՝ օրերը կտաքանան՝ սառույցները կհալվեն: Մայրաքաղաքում միայն գլխավոր պողոտաներն են առանց սառույցի, ներբակային և 2-րդական գրեթե բոլոր փողոցներն ամբողջությամբ սառույցի շերտով են պատված:
Մարդիկ մի քանի քայլ անելու ու հանկարծ չընկնելու, ոտք ու ձեռք չկոտրելու համար հույսները ճակատագրի վրա են դնում: Երևանի բազմաթիվ շենքերից սառցալեզվակներ են կախված, դրանք էլ ամեն վայրկյան «սպառնում են» ընկնել անցորդների գլխներին: ...Քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունից շուտով կպարզվի, թե քանի հարյուր միլիոն դրամ են դուրս գրել ձմռանը փողոցների մաքրման համար, ու այդ ժամանակ թվերի՞ն պիտի հավատանք, թե մեր աչքի տեսածին»: