Անտոնիո Կոնտե. «Կապելլոն դեմ էր «Boxing Day»-ին, իսկ ինձ համար այն ֆանտաստիկ փորձ է»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ուրախ է Ծննդյան տոներին ֆուտբոլ խաղալու հնարավորության համար։
«Լսել եմ, որ շատ մարզիչներ կոչ են արել կանգ առնել ու առաջնությունում ձմեռային ընդմիջում մտցնել, առաջին հերթին՝ հավաքականի պատճառով։ Կապելլոն մշտապես ասում էր, որ ձմեռային հանգստի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում ազգային թիմի վրա։
Այդ հարցի վերաբերյալ ինչ-որ բան ասելն ինձ համար դժվար է։ Նման մթնոլորտ, ինչպես այս շրջանում, դժվար է գտնել ուրիշ ժամանակ։ Դա ֆանտաստիկա է։ Ինձ համար դժվար է խորհել՝ Ծննդյան տոներին խաղալը լա՞վ է, թե՞ վատ։ Սակայն սա առաջին նման փորձն է ինձ համար, և ես երջանիկ եմ, որ այդպիսի բան եմ զգում։
Ինձ ու ընտանիքիս համար Ծննդյան տոնը յուրահատուկ բան է։ Սովորաբար մենք մեկ շաբաթով արձակուրդ էինք գնում։ Բայց կարևոր չէ, թե որտեղ եք այն նշում։ Կարևորն այն է, որ ընտանիքը շրջապատում է մեզ»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Ավելացնենք, որ «Չելսին» դեկտեմբերի 26-ին կխաղա «Բորնմուտի», 31-ին՝ «Ստոկի», հունվարի 4-ին՝ «Տոտենհեմի» հետ։