Մշակույթի նախարարությոնը դժգոհ է Հայաստանի Ազգային կինոկենտրոնից
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը լուծարվելու է, անվանափոխվելու, վերակազմավորվելու: Կինոկենտրոնի բազայի վրա ստեղծվելու է նոր կառույց, որի տնօրենը չի լինելու Կինոկենտրոնի ներկայիս տնօրեն Գևորգ Գևորգյանը,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով՝ տնօրենը լինելու է տնտեսագետ, ֆինանսիստ:
«Ստեղծվելու է տնօրենների խորհուրդ, որի մեջ ընդգրկվելու են Հայաստանում կինոարտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները, ռոտացիոն համակարգով ղեկավարելու են այս կառույցը, իսկ ֆինանսիստ տնօրենը հետևելու է կառույցի ճշգրիտ աշխատանքին: Սա ընդամենը մտացածին մոդել է, վերջնական չէ»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք դժգոհ էիք Գևորգ Գևորգյանի աշխատանքից, Ա.Ամիրյանը պատասխանեց. «Դժգոհ չեմ, ոչ էլ հարցն անարդյունավետության մեջ է: Յուրաքանչյուր կառույցին պետք է նայել ու գնահատական տալ իր ժամանակի մեջ: Իր ժամանակի մեջ Կինոկենտրոնը կարևորագույն դերակատարություն է ունեցել մեր մշակույթում, կինոարտադրության մեջ: Եկել են նոր ժամանակներ, ամեն բանին նորովի պետք է նայել: Փորձում ենք փոխել՝ ստեղծելով նոր մեխանիզմ, անշուշտ, գնահատելով նաև անցած ճանապարհը»:
Խոսելով «Հայֆիլմ» կինոստուդիայի մասին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այն մասնավորեցվելու է, Ա. Ամիրյանն ասաց, որ «Հայֆիլմ»-ը մասնավորացեման ծրագրի մեջ է, գտնվում է Գույքի կառավարման վարչությունում: Նա նշեց, որ այժմ մշակում են ներդրումային ծրագիր՝ հաշվարկելու, թե ինչ կարժենա գոնե նկարահանումների սրահի մասնաշենքի նորոգումը:
Մշակույթի նախարարի ամփոփիչ ասուլիսի վերջում ելույթ ունեցավ քանոնահարուհի Մերի Մուսինյանը: Նշենք, որ օրեր առաջ երևանցի 10–ամյա քանոնահարուհին ելույթ էր ունեցել ռուսական Առաջին ալիքի «Ամենից լավը» նախագծում՝ հիացնելով հաղորդավարին և հանդիսատեսին։ Նա կատարել էր Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- «Հայֆիլմ»-ը՝ որպես կինոարտադրող կազմակերպություն վերագործարկելու հնարավորություն պետությունը չունի
- Պետությունն այս պահի դրությամբ չի կարող ոտքի կանգնեցնել «Հայֆիլմ»-ը. Արթուր Պողոսյան
- «Հայֆիլմ»-ի թվայնացված ֆիլմից 103-ի որակը մասնագիտական հանձնաժողովը գնահատել է ոչ բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին