Գոնսալո Իգուաին. «Դիբալան նման է Մեսսիին»
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը նշել է, որ իր թիմակից Պաուլու Դիբալան բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Նրա խոսքերով՝ Դիբալան նման է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Դիբալան շատ է նման Մեսիին,- Իգուաինի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Լեոն ապացուցում է, որ ամեն օր լավագույնն է։ Պաուլուն դեռ երիտասարդ է։ Նրա համար ամեն ինչ դեռ առջևում է, և ամեն ինչ հենց իրենից է կախված։ Բոլոր որակներն ունի՝ աշխարհում լավագույնը դառնալու համար։ Երբ այդքան երիտասարդ տարիքում դու բարձր մակարդակի ես հասնում, շատ դժվար է մնալ այնտեղ։ Նա դեռ շատ թռիչքներ ու անկումներ կունենա»։