Մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
Այսօր Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը, շատերին հայտնի որպես «Կարգին սերիալի» Ջեմմա:
Բժշկական կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ դերասանուհին հերթական այցով այսօր եղել է պոլիկլինիկայում: Սակայն նրա ինքնազգոցողությունը կտրուկ վատացել է, ոչինչ ձեռնարկել չեն հասցրել:
Ժենյա Մկրտումյանը ծնվել է 1948թ. հուլիսի 10-ին: Նա դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին է և երգչուհի Մայա Մարգարյանի մայրը։ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է։
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, ևս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Ժենյա»: