Ջիվան Մովսիսյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատարյանն ազատվել է Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ջիվան Մովսիսյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև)»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին