Ջերարդ. «Կարրագերի հետ միշտ ապահով եմ զգացել խաղադաշտում»
Անցյալում «Լիվերպուլի» հայտնի անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը պատմել է մերսիսայդյան թիմում իր սիրելի խաղընկերների մասին։
«Կարրագերն իմ ամենասիրելի թիմակիցն է։ Նրա հետ միշտ ապահով եմ զգացել խաղադաշտում։ Գիտեի, որ թիկունքումս կա առաջատար, եթե ինչ-որ բան այն չլինի, կփակի։
Բոլորը գիտեն, որ այն ավագներից չեմ, ովքեր շատ են ճչում խաղադաշտում։ Սովորաբար ցուցումներ էի տալիս միայն այն խաղացողներին, ովքեր դիրքավորվել էին իմ հարևանությամբ, սակայն Կարրագերը կարող էր շատ բարձր ու լուրջ գոռալ մեկի վրա։ Ես միշտ ինձ ավելի լավ էի զգում, երբ նա իմ թիկունքում էր։
Եթե խոսեմ նրանց մասին, ովքեր ինձ ցնցել են իրենց խաղով, կնշեմ Ֆեռնանդո Տորրեսին ու Լուիս Սուարեսին։ Նրանք իմ սիրելիներն են։ Երբեմն խաղադաշտում այնպիսի բաներ էին անում, որ գլխիդ մեջ չէր տեղավորվում։
Ինձ դուր էր գալիս խաղալ նաև Օուենի հետ։ Երբ նա էր հարձակման գծում գործում, միշտ գիտեի, որ կարող եմ նրան ու թիմին օգնել ճշգրիտ փոխանցումով»,- Ջերարդի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։