ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության ընդլայնումից 640 մլն դոլար կվաստակի
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ժամանակին հայտարարել է, որ կազմակերպության խորհրդի անդամների մեծամասնությունը դրական է ընդունել, սկսած 2026 թ.-ից, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի մասնակիցների քանակի ավելացման գաղափարը՝ դրանց թիվը հասցնելով 40-ի կամ 48-ի։ Ինքը՝ Ինֆանտինոն, 48 թիմով աշխարհի առաջնության կազմակերպման կողմնակից է։
Ֆինանսական տեսանկյունից ամենաշահավետը, իհարկե, 48 թիմով տարբերակն է, որի դեպքում կձևավորվի 16 խումբ՝ 3-ական թիմով։ Այն ՖԻՖԱ-ին լրացուցիչ 640 մլն դոլար կարող է բերել։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։