Վրաստանում Հայաստանի դեսպանատունը՝ ճանապարհների վիճակի մասին
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի (Փոստա) հատվածում երթևեկությունն ազատ է:
Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ճանապարհի Գուդաուրի (Փոստա)- Կոբի հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառի ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելի միջով: Կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելում պետք է իրականացվի մեկ կողմանի կարգով:
Ավտոճանապարհի 134-135-րդ կմ հատվածում՝ (Դարիալի կիրճ), երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի կանգառումն արգելվում է: