Ձյունը բարենպաստ էր գյուղատնտեսության համար. Հրաչ Բերբերյան
«Այսօրվա դրությամբ լուրջ ցրտահարություններ չկան և տեղացած ձյունը բարենպաստ էր գյուղատնտեսության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ եթե խաղողի այգեթաղ չեն արել գյուղացիները, իհարկե ցրտահարություն կլինեն. «Բայց քանի որ նախօրոք զգուշացվել էր այգեթաղ անելու մասին, կարծում եմ գյուղացիները դա կատարել են, ինչի մասին են վկայում նաև մեր ուսումնասիրությունները, և խաղողի ցրտահարության խնդիր չենք ունենա»:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը գտնում է, որ -22 աստիճան գրանցված ցրտի դեպքում այգիների ցրտահարություն եղած չի լինի:
Ինչ վերաբերում է կրծողների դեմ պայքարին, նրա կարծիքով, այս տարի այն վատ էր կազմակերպված:
Կրծողների հասցրած վնասների մասին՝ տեսանյութում: