Այսօր Ռուսաստանում սգո օր է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր՝ ռուսական ՏՈւ-154 օդանավի կործանման առիթով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևորներ, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև ինը լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Ավիավթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արտահայտելով իմ խորին վիշտը և ցավակցելով զոհերի հարազատներին ու մտերիմներին դեկտեմբերի 26-ը հայտարարում եմ սգո օր Ռուսաստանի Դաշնությունում», - «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ նախագահի հրամանում։