Փակ է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհները:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Բավրայի անցակետը:
Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: