Մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 120 է։ Ֆավորիտներն են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Լագրավը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Շահրիյար Մամեդյարովը, Պավել Էլյանովը, Վասիլի Իվանչուկը։ Մասնակիցների թվում են նաև Սվիդլերը, Գրիշչուկը, Չաո Լին, Ինարկիևը։ Մրցաշարում Արոնյանի հետ միասին Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը։ Բելառուսի ներկայացուցիչ մեր հայրենակից Մանվել Պողոսյանը նույնպես մասնակիցների ցանկում է։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Դեկտեմբերի 26-28-ը, 5 խաղ` օրական, տեղի կունենա արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 16։00-ին: