Դաշինք կազմելու հարց առայժմ Դաշնակցության օրակարգում չկա
Մայիսից մինչ այժմ Դաշնակցություն կուսակցության շարքերն են անցել մոտ 800 նորագիրներ, որոնցմեծ մասը երիտասարդներ են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դաշնակություն կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Սա հիմք է տվել դաշնակցականին եզրակացնել. «Կազմակերպությունը նորոգվում է, թարմանում է, և ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջիկա տարիները լինելու են անկախության սերնդի ինքնադրսևորման հնարավորություն»:
Դաշանկացականի խոսքով, անկախ ու ազատ մտածողությամբ «հրաշալի սերունդ կա Հայաստանում» և պետք է նրանց կարողանալ վստահել պետությունը, իշխանությունը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հարցին, ապա Վարդանյանը տեղեկացրեց, որ դաշինքի հարց այսօր կուսակցության օրակարգում առայժմ չկա:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ 99 տոկոսով դաշնակցությունը գնալու է առանձին: Բայց երբեք մի ասա երբեք իմաստուն խոսքը կա, և ես կրկնում եմ, որ այսօր մենք որևէ բանակցություն չենք վարում», -հայտարարեց Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան