Քննարկվում է որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը. Դավիթ Լոքյան
Քննարկում է որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ակտիվ շրջանառության մեջ է Մշակույթի նախարարությունը տեղափոխելու հարցը: «Ունենք հանձնարարություն կառավարությունից, հաշվարկում ենք վարչական շենքերի ծախսերը, աշխատակազմի տեղափոխության ծախսերը, Գյումրիում ունեցած պոտենցիալը։ Կառավարությունը մեզ հանձնարարել է փաթեթները պատրաստել, որը ավարտին կհասցնենք հաջորդ տարի»,– նշեց Դավիթ Լոքյանը։