Մխիթարյանը հայտնվել է պահեստայինների նստարանին
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ այսօր կայանալիք խաղում հայտնվել է պահեստայինների նստարանին։ Վնասվածքից ապաքինվելուց հետո մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է կրկին փոխարինման միջոցով գործարկել Մխիթարյանին, առավել ևս, որ թիմը վերջին խաղերում հաղթել է նաև առանց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի, և հաղթական կազմը փոխելու անհրաժեշտություն ուղղակի չկա։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան