Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է վարչապետի առաջարկով.Դավիթ Լոքյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով: Այս մասին այսօր տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը կառավարությունում ներկայացնելիս Դավիթ Լոքյանն այդպես էլ չի նշել, թե նրան ում առաջարկով են աշխատանքից ազատում:
«Սուրիկ Խաչատրյանի ազատման հարցը եղել է վարչապետի առաջարկով, քննարկվել է նաև մեզ հետ և իրականացվել է փոփոխությունը», - նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 6-ին: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան