Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ չի մեկնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նրա բացակայությունը չի ազդի նախատեսված փաստաթղթերի ստորագրման վրա:
«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, նախապես լիովին համաձայնեցված են եղել մեր բելառուս գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը, ավելացնելով, որ ստորագրված փաստաթղթերը կուղարկվեն Մինսկ, որպեսզի Լուկաշենկոն ստորագրի:
Նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
- Պեսկով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում
- Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին