Հալեպում հայտնաբերվել է գերեզման, որտեղ մարդկանց բռնության են ենթարկել, հետո թաղել
Հալեպում դաժան բռնությունների ենթարկված անձանց մասսայական գերեզմանոց է հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական երկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Շատերի մոտ բացակայել է մարմնի մի մասը, մեծ մասը գնդակահարված են եղել», - «ՌԻԱ-նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ բոլոր փաստերը մանրամասն փաստաթղթավորվում են ինչպես ծանրագույն ռազմական հանցագործություն ահաբեկիչների կողմից: Դրանց, ըստ աղբյուրի, մեծ հնչեղություն է տրվելու, որպեսզի «այսպես կոչված «ընդդիմադիրների» եվրոպացի հովանավորները հասկանան՝ ովքեր իրականում իրենց հովանավորյալները և ինչ վայրագությունների են ընդունակ»:
Կոնաշենկովը նաև ասել է, որ քաղաքում հայտնաբերվել է զենք-զինամթերքի խոշոր յոթ պահոց, երեք հրասայլ, երկու հրթիռ և երկու հրթիռային համակարգ: Բացի այդ, քաղաքից դուրս գալուց առաջ գրոհայինները ականապատել են փողոցներ, շենքերի մուտքեր, ավտոմեքենաներ և նույնիսկ, մանկական խաղալիքներ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը հայտարարել է Հալեպն ամբողջությամբ գրավելու մասին
- Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումը
- Հալեպի նահանգապետը անհրաժեշտ է համարել բնակիչների վերադարձն ազատագրված շրջաններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին