Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը
Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով «Demokrathaber» լրատվական կայքին:
2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի վրա, որ հուշարձանի վրա գրված է եղել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը: Աղմուկից հետո Թունջելիի նահանգապետարանը հուշարձանը քանդելու որոշում էր կայացրել:
Ըստ աղբյուրի, հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է եղել նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:
«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է եղել հուշարձանի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում կքանդեն հուշարձանը, որի վրա գրված է Մոնթե Մելքոնյանի անունը
- Թուրքիայի Թունջելի նահանգում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշարձան է բացվել