Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի անցած ուղին
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարության ՏՈՒ-154 ինքնաթիռում, որը Ադլերից Լաթաքիա ուղևորվելիս վթարի էր ենթարկվել Սև ծովում՝ Սոչիի մոտակայքում, գտնվել է ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի 68 երաժիշտ: Նրանք գնում էին Սիրիա, որպեսզի ռուսական Հմեյմիմ ռազմաբազայում ամանորյա համերգով հանդես գային զինծառայողների համար:
Տարբեր պատճառներով ինքնաթիռում այդ օրը չեն եղել նվագախմբի երեք հայտնի մենակատարները:
ՏԱՍՍ-ը գրում է, որ նվագախումբը ՌԴ ամենամեծ ռազմական գեղարվեստական կոլեկտիվն է:
Անսամբլի հիմնադրման օրը համարվում է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին: Հենց այդ օրը կայացել է նվագախմբի առաջին համերգը Մոսկվայում՝ Կարմիր բանակի կենտրոնական տանը: Սկզբում նվագախումբը 12 անդամից էր կազմված: Արդեն 1930-ականներին նվագախմբի անդամների թիվը հասել էր 274-ի: 1937 թվաանին նվագախումբն ունեցել է իր առաջին արտասահմանյան ելույթը Փարիզում՝ Համաշխարհային ցուցահանդեսում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գործող բանակում նվագախումբն ունեցել է ավելի քան 1500 համերգ:
Նվագախմբի կազմակերպիչն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, գեներալ-մայոր Ա.Վ.Ալեքսանդրովը, ով ղեկավարել է նվագախումը 18 տարի: 1946 – 1987 թթ. այն ղեկավարել է նրա որդին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, գեներալ-մայոր Բ.Ա. Ալեքսանդրովը:
Այս տարվա ապրիլից նվագախումբը ղեկավարել է ՌԴ Զինված ուժերի նախկին գլխավոր ռազմական դիրիժոր Վալերի Խալիլովը: Նա զոհվել է նախօրեին ինքնաթիռի վթարից:
Նվագախմբի երգացանկում կա ավելի քան երկու հազար ստեղծագործություն: Այդ երգերը խորհրդային և ռուս հեղինակների գործերն են, ազգային երգեր ու պարեր, հոգևոր երաժշտություն, ռուս և արտասահմանցի կոմպոզիտորներին դասական ստեղծագործություններ, համաշխարհային ռոկ և փոփ երաժշտության հայտնի կոմպոզիցիաներ:
Լուսանկարները՝ lenta.ru կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են եղել կործանված օդանավի ուղևորները
- Կարեն Կարապետյանը ցավակցել է Մեդվեդևին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վ. Պուտինին